35-40 մեքենա այս պահին գտնվում է Բագրատաշենի անցակետում, ՌԴ քաղաքացիները ցանկանում են հատել սահմանը և գնալ Ռուսաստան, սակայն նրանց չեն թույլատրում։ «Մենք հարց ունենք կառավարությանը՝ ինչո՞ւ չենք կարող գնալ, եթե մենք ՌԴ քաղաքացի ենք, մեր ընտանիքները գտնվում են Ռուսաստանում և միակ աշխատողը մենք ենք։ 3 ամիս է գտնվում ենք Հայաստանում ու այլևս ապրելու հնարավորություն չունենք»,- ասում են բողոքող քաղաքացիները։

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլ ամսին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել էր, որ ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը արտասահմանից՝ կապված համաճարակային իրավիճակի հետ: