Հունիսի 17-ին Հայաստանի հյուսիսային մարզերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի:

 

Ինչպես  հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  +16+18, վաղը ցերեկը՝ +31+33:

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

 

Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,

կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,

Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,  

Տավուշում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +28+32,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33,

Արարատում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+34, 

Արմավիրում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+34, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +33+36,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+30,

Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+30 (հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +33+36):