Լուսանկարի երկու երեխաները տևական ժամանակ միայնակ են մնացել ՌԴ Ուֆա քաղաքում, քանի որ ծնողները մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել արտակարգ դրության հիմքով չվերթների դադարեցման մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ամենօրյա աշխատանքի արդյունքում երեխաներն ապահով հասել են Հայաստան: Այդ գործում մեծ է եղել նաև Բաշկիրիայի հանձնակատարի դերը, ում հետ կապ է հաստատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտանիքի պատմության մասին իմանալուն պես: