Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ հարվածներ են հասցնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Ինչպես դեպքի վայրից հայտնեց «Արմենպրես»-ի թղթակիցը, Ստեփանակերտի քաղաքացիները տեղավորվել են ապաստարաններում:

Ադրբեջանի Զինված ուժերը նախորդող օրերին ևս հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաքին` թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: