Մենք կատարում ենք օրենքով մեզ վերապահված գործառույթները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կկատարեն հրամանը, եթե վարչապետը ասի, թե ուզում է «արյան գետեր տեսնել»։

«Վարչապետի հրամանը օրենք չէ», - նշեց նա։ Արա Ֆիդանյանն ասաց նաև, թե ինքը այն ժամանակ, երբ վարչապետն ասել է «ուզում է արյան գետեր տեսնել», այլ պաշտոն էր զբաղեցնում, եղե՞լ է նման հրաման, ի վերջո, թե՞ չէ, պետք է հարցնել այն անձանց, ովքեր ներկա են եղել: