Կապիտոլիումի գրավման ժամանակ գողացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի նոութբուքը, ասել է նրա օգնական Դրյու Համիլը: «Նոութբուքը գողացել են նիստերի դահլիճից: Այն օգտագործվում էր միայն շնորհանդեսների համար», - գրել է Համիլը Թվիթերի իր էջում: Ինչպես հայտնի է, չորեքշաբթի օրը նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները նախագահի հանրահավաքից անմիջապես հետո ներխուժեցին ԱՄՆ Կապիտոլիում: Անկարգությունների պատճառով հետաձգվեց ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի մասին Կոնգրեսի հաստատումը: Այս ֆոնին Սենատում դեմոկրատական առաջնորդները կոչ արեցին Թրամփին իմպիչմենթի ենթարկել կամ վերացնել նախագահի անգործունակության մասին Սահմանադրության փոփոխությունը: