Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքին պետական արգելոցի կարգավիճակ է տվել: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:

«Ստեղծվում է «Շուշի քաղաքի պետական արգելոցի կառավարում»1 միլիոն մանաթ (ավելի քան 588 հազար դոլար) կանոնադրական կապիտալով հասարակական իրավաբանական անձ»,-ասվում է հրամանագրում:

Փաստաթղթի համաձայն՝ Շուշիի տարածքում պետական գույքի վարձակալությունից ստացված եկամտի կեսը կփոխանցվի պետական բյուջե, իսկ մյուս կեսը կմնա արգելոցի կառավարման տրամադրության տակ:

Ավելի վաղ՝ Ադրբեջանի նախագահը հրամանագիր էր ստորագրել նաև Շուշի քաղաքը պաշտոնապես երկրի մշակութային մայրաքաղաք հայտարարելու մասին: