Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պնդմամբ, որ չորեքշբաթի օրը ռուսաստանյան ուղղաթիռ է ներխուժել երկրի օդային տարածք:

Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը: Նրա տվյալներով՝ միջադեպն իբր տեղի է ունեցել Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզու ափի մերձակայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: