Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի հունիսի 27-ին մեկնելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզ:

Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, նշելով, որ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: