Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում «Սլովան»-ից կրած պարտությունը կապում է կենտրոնացվածության պակասի հետ:

«Չէի ասի, թե «Սլովան»-ը պատահական հաղթանակ տոնեց: Ֆուտբոլ խաղում են 90 րոպե, և երբեմն պատահում էր այնպես, որ մրցակիցն էր լավ գործում, երբեմն' մենք: Երկու թիմերն էլ մոտիվացված էին և տեխնիկապես պատրաստ: Մենք կորցրել էինք կենտրոնացվածությունը և անհատական սխալներ էինք գործում: Մենք ընդունում ենք այս պարտությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մելիքյանը:

Վերջինիս խոսքով' «Փյունիկ»-ը շատ շուտ կմոռանա այս պարտության մասին և կսկսի նախապատրաստվել «Բազել»-ի դեմ խաղին: