Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։

Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։

Առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով:

Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը: