ԱՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։

Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»։