Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճանաչվել է օրեր առաջ հայտնաբերված դիակի ինքնությունը, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի առավոտյան Երևանի Տիչինայի փողոցում հայտնաբերվել էր անհայտ տղամարդու դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել: