Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիայի դեմ դաշտ դուրս կգա սպիտակ խաղաշապիկով, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։

Թուրքիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը։