«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ քաղաքական մի քանի տասնյակ ուժերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ սրբազանն ուշագրավ հայտարարություն է արել:

Ի պատասխան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հարցերին, սրբազանը նկարագրել է, թե ինչպես է պատկերացնում ժամանակավոր կառավարությունը. այն ձեւավորված կլինի անկուսակցական պրոֆեսիոնալներից, կպաշտոնավարի մեկ տարի ժամկետով, որից հետո կանցկացվեն նոր ընտրություններ, կընտրվի հիմնական իշխանություն: Իսկ ուշագրավն այն է, որ վստահեցրել է, թե ժամանակավոր վարչապետը չպետք է մասնակցի ընտրություններին: