ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է Իսրայել-Լիբանան սահմանին ավելի մեծ հակամարտnւթյան վտանգի մասին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները, հայտնում է Agence France-Press գործակալությունը։

«Այն պայմաններում, երբ փոխհրաձգությունը շարունակվում է, գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին շտապ դադարեցնել կրակը: Այս փոխհրաձգությունը կարող է առաջացնել ավելի լայն հակամարտություն՝ տարածաշրջանի համար կործանարար հետևանքներով», - ասվում է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։

Ինչպես հայտնել ենք, ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է «շատ ինտենսիվ գործողությունների» երկրի հյուսիսում, որտեղ Իսրայելը սահմանակից է Լիբանանին։

«Ամեն ոք, ով կարծում է, որ կարող է մեզ վնասել, մինչ մենք ձեռքերը ծալած նստած ենք, մեծ սխալ է թույլ տալիս: Մենք պատրաստ ենք շատ ինտենսիվ գործողությունների հյուսիսում։ Այսպես թե այնպես մենք կվերականգնենք անվտանգությունը հյուսիսում»,- ասել էր Իսրայելի վարչապետը։