Hraparak.am-ը գրել է.
Մենք տևական պատերազմի մեջ ենք գտնվում տևական հանձնումների և զիջումների պատճառով, ոչ թե նորմալ բանակցությունների պատճառով։ Բանակցություններ չկան, այդ պատճառով էլ պատերազմի սպառնալիքը միշտ կախված է լինելու մեր գլխին: Պատերազմի սպառնալիքը կշարունակվի անկախ նրանից, թե ինչքան կզիջեն ՀՀ գործող իշխանությունները։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը:
«Բանակցային սեղանի շուրջ արժանապատիվ բանակցողներ չկան և բանակցություններ չեն ընթանում, այլ կա հարկադրական պարտադրանք, որը չկատարելու դեպքում կլինի պատերազմ, իսկ իշխանության խոսքերը, թե խաղաղություն են ուզում, սուտ է»,- ասել է նա: