Սուրեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ:
Ես հավատարիմ եմ այն սկզբունքներին, որոնցով մեկնել եմ Կիրանց և Ոսկեպար:
Ես իմ ուղուց չեմ շեղվելու»: