Lragir.am. Մոսկվայում պատասխանելով ռուսական պետական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հարցին՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական բազաների ընդլայնման հարցը չի քննարկվում: Սակայն հատկանշական էր գործակալության հարցի ձեւակերպումը՝ նախատեսվո՞ւմ է արդյոք ռուսական ռազմական բազաների ավելացում Հայաստանում:
Երեւում է, այս հարցը քննարկվում է Ռուսաստանում, որն ամենայն լրջությամբ մտադիր է Հայաստանում երկրորդ բազան տեղակայել: Օրերս հայտարարվել է, որ Ռուսաստանը Բելառուսում ավիացիոն բազա է ստեղծում: Թերեւս, նման խոսակցություն կա նաեւ Հայաստանի հարցով:
Պաշտոնական Երեւանը, ըստ ամենայնի, դեռ մերժում է Ռուսաստանի համառ պահանջները: Վարչապետը մերժում է տնտեսական առաջարկները, իսկ Նալբանդյանին կարծես թե հանձնարարված է մերժել ռազմաքաղաքական առաջարկները:
Որտե՞ղ է Ռուսաստանը մտադիր հիմնել երկրորդ բազան: Ավելի վաղ առաջարկներ կային, որ Կրեմլը դեմ չէ Ղարաբաղում բազա բացելուն, ընդ որում՝ ավիացիոն, եւ դրա համար օգտագործել նոր օդանավակայանը: Չի բացառվում, որ այդպես էլ կլինի՝ չէ որ Նալբանդյանը խոսում էր Հայաստանի, այլ ոչ թե Ղարաբաղի անունից, եւ Ռուսաստանը կարող է ուղղակի Բակո Սահակյանի հետ պայմանավորվել:
Ի դեպ, Բակո Սահակյանը Ֆրանսիայում է, իսկ Ղարաբաղում են Եվրախորհրդարանի ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն էլ Ստեփանակերտում հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է ճանաչի Ղարաբաղը:
Մի քանի ամերիկյան նահանգներ արդեն ճանաչել են Ղարաբաղը, եւ ինչպես հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, այդ գործընթացը շարունակվելու է: Ամեն դեպքում, Ֆրեզնոյի կողմից Ղարաբաղի ճանաչման գործընթացի նախաձեռնողը հայտարարել է, որ կհասնի այն բանին, որ անկախությունը ճանաչի Կալիֆորնիա նահանգը:
Ռուսաստանը կանգնել է ղարաբաղյան կարգավորման վրա ազդեցությունն ամբողջությամբ կորցնելու «սպառնալիքի» առաջ: Չէ որ եթե Արեւմուտքը շարունակի ճանաչման գործընթացը, Ռուսաստանը կհայտնվի խաղից դուրս վիճակում, քանի որ վարում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը խոչընդոտելու քաղաքականություն: Թեեւ չի բացառվում, որ Եվրոպան է վախենում խաղից դուրս մնալուց, որովհետեւ արդեն տեղյակ է Ռուսաստանի ռազմաքաղաքական մտադրություններին:
Թերեւս, հենց դրա հետ էր կապված ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, ըստ որի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չկա: Ամենայն հավանականութամբ, «քանի որ առաջընթաց չկա, պարզապես բազա տեղակայել Ղարաբաղում եւ վերջ դնել ամենին: Դրանից հետո Ֆրանսիան կարող է ճանաչել Ղարաբաղը:
Կարելի է ենթադրել, որ երկրորդ ռազմական բազայի մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հարց է տվել ոչ թե հետաքրքրասիրությունից ելնելով, այլ որովհետեւ նման քայլ է նախապատրաստվում:
Երկրորդ ռուսական բազա Հայաստանո՞ւմ
16:31 - 27.Ապրիլ.2013
Առաջարկում ենք նաև
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
27/07/20 18:37
Ռոբոտները Լուսնի վրա ռուսական բազա կկառուցեն
30/03/14 23:15
Բազա եւ ռուսական անձնագրեր Հայաստանի հյուսիսում
09/05/13 09:15
Հայաստանը վերածվում Ռուսական ռազմական բազայի
09/05/24 16:00
Պուտինը Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանին
07/05/24 09:28
Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»
Ամենադիտված
Լրահոս
13:55
«1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»
13:30
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց
12:59
«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին
11:50
Փաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան
11:17
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
09:32
Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»
09:05
«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը
08:55
«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել
16:40
Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․ Դատախազության՝ պարզաբանումը
15:40
Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան
15:01
Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
09:45
Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
09:15
«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209
08:55
«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել
08:25
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:25
«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել
13:20
Ըստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանը