Ճապոնիայի վարչապետ Սինձո Ամեն մայրաքաղաք Տոկիոյի կենտրոնում ավտովթարի է ենթարկվել. գրում է Podrobnosti-ն: ՃՏՊ-ում իրար բախվելով' տուժել է 5 ավտոմեքենա, որոնց թվում' Ճապոնիայի կառավարության ղեկավարի մեքենան:

Տեղական իրավապահ մարմինների տվյալներով' վարչապետի մեքենան հետևից հարված է ստացել մեկ այլ փոխադրամիջոցից, որի արդյունքում' շղթայական ռեակցիայով նա բախվել է դիմացի մեքենային, վերջինս էլ' մեկ ուրիշին:

Վարչապետն անձամբ չի վնասվել, սակայն թեթև աստիճանի վնասվածքներ են ստացել նրա հետ մեքենայում գտնվող 2 թիկնապահները: