Shamshyan.com. Facebook սոցիալական ցանցի օգտատեր, քաղաքացիական ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը, այսօր գրառում էր կատարել, որի մեջ մասնավորապես ասվում է.

«Այսօր ականատես եմ եղել հերթական բռնությանը՝ հաստավիզ ու սև ջիփով հղփացածի վարքագծին: Նա կանաչ լույսի տակ հավասարվելով մի տաքսիստի նախ սկսեց հայհոյել մեքենայից, ապա իջավ իր ահարկու սև հրեշից ու կիսաբաց պատուհից հարձակվեց վարորդի վրա ու մի քանի հարված հասցրեց նրան, ու դա օրը ցերեկով, Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկում, ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում: Ավտոմեքենայի համարանիշը 50 SU 005: Ճանաչողներին խնդրում եմ փոխանցեք, որ իրեն արդեն ֆիքսել եմ...»

Ինչպես հայտնում է, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված համարանիշներով ավտոմեքենան Land Crauser Prado է, որը հաշվառված է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ադանայի փողոցի բնակիչ 37 ամյա Շաքե Սերյոժայի Աբրահամյանի անվամբ:

Եվ ըստ ֆոտոլրագրողի նշված ավտոմեքենան սպասարկում է, Հայաստանում հայտնի գործարարներից մեկին, ում անունը ճշտելուց հետո կներկայացնենք ընթերցողներին: