Slaq.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Երևան է ժամանել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝Լուկաշենկոյին հենց օդանավակայանից դիմավորել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որտեղից էլ նրան ուղեկցել է իր առանձնատուն, որտեղ գիշերելու է Լուկաշենկոն, քանի որ նրանք մտերիմ ընկերներ են:

Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կմասնակցի Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Ի դեպ՝ եկեղեցին կառուցվել է Ծառուկյանների ընտանիքի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն կմասնակցի նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց ռեստորանային համալիրի բացման արարողությանը, որը ևս գտնվում է Աբովյանում: Ռեստորանային համալիրի կառուցման համար Ծառուկյանն ավելի քան 100 մլն դոլար ներդրում է արել:

Հ.Գ. Երբ շատ մեծահարուստներ իրենց գումարները ներդնում են արտասահմանում սեփական բիզնեսն ավելի մեծացնելու ուղղությամբ՝ Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր սեփական հայրենիքում բարեգործություններ անել և հայրենանպաստ գործ կատարել: