Հանրապետության տարածքում հունիսի 26-29-ին, առավելապես' օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան' 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում հունիսի 26-29-ը հնարավոր է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: