Օգոստոսի 14-ին, ժամը 07.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ամառանոցային տեղամասում մեքենա է կանգնած, որի դիմաց այրված դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենա, որի առջև՝ 1972 թ. ծնված Արմեն Մովսիսյանի այրված դիակը:

Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի