Օգոստոսի 30-ին՝ ժամը 20:10-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Քարինջ գյուղում գայլերը ոչխարներ են հոշոտել: Ի սկզբանե ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ գայլերը հոշոտել են 30 ոչխար, սակայն հետագայում ճշտելուց հետո հայտնել է, որ հոշոտված ոչխարների թիվը կազմում է 18: Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցը: