Աֆղանստանում գտնվող ամերիկյան Բահրամ բանտը հաճախ են համեմատում տխրահռչակ Գուանտանամոյի բանտի հետ: Մուազամ Բեգն այնտեղ անց է կացրել 3 տարի ու ԱՄՆ-ի հակաահաբեկչական ծրագրի զոհը դարձել: Նա պատմել է, որ շատ դեպքերի է ականատես եղել բանտում, երբ մարդկանց խաշտանգել ու սպանել են:

 

«Այնտեղ մեզ պահում էին ընդհանուր բանտախցում' ձեռքերը կապած առաստաղին, գլխներիս' գլխարկներ», - պատմել է նախկին բանտարկյալը: Նա բացատրել է, որ սա պատժամիջոց էր ու նման կերպով զինվորները փորձում էին կարգապահություն սահմանել բանտում:

 

«Մեզ թույլ չէին տալիս զբոսնել կամ աղոթել: Լավ հիշում եմ մի դեպք, երբ ձեռքերս ու ոտքերս կապել էին ու կողքի սենյակից կանացի ճիչեր էի լսում ու նրանք ինձ համոզում էին, որ այնտեղ կնոջս են տանջում», - պատմում է նախկին բանտարկյալը: 

 

Մանրամասներն ու տեսանյութն այստեղ` www.shamshyan.com