Հնդկաստանի դատախազը մահապատիժ է պահանջել 4 ամբաստանյալների համար, որոնց նախօրեին մեղավոր են ճանաչել խմբակային բռնաբարության և սպանության համար:

 

2012 թվականի դեկտեմբերին 6 տղամարդ հասել է 23-ամյա ուսանողուհու և նրա ընկերոջ վրա, երբ նրանք երթևեկում էին ավտոբուսով Դելիի հարավում: Մոտ մեկ ժամ նրանք բռնաբարում էին աղջկան, ինչից հետո երկուսին էլ ծեծել էին և դուրս գցել ավտոբուսից: Մի քանի օր անց ուսանողուհին մահացավ:

 

Այդ դեպքը մեծ աղմուկ և դժգոհության ալիք բարձրացրեց ամբողջ երկրում: Անկարգությունների հետևանքով մահացավ մեկ ոստիկան: