Hayeli.am Reuters-ի փոխանցմամբ` ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն վառելիքի պահեստարանների սեփականատերերին զգուշացրել է` հնարավոր ահաբեկչությունների մասին: Ըստ աղբյուրի` Վառելիքի վաճառքով զբաղվողների ճյուղային ասոցիացիան` PMAA-ն, իր անդամներին նախազգուշացրել է «հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին»: Ասոցիացիայում նշել են, որ այդ սպառնալիքը շարունակվում է արդեն մեկ տարի: ՀԴԲ-ում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը: