Երեկ հայ հանրությունը վերապրեց իր` այս տարվա վեր­ջին «մեռելոցը»: Դեռ անցած տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել, որ 2013 թվակա­նի ապրիլի 1-ը, հուլիսի 8-ը, օգոստոսի 19-ը եւ սեպտեմ­բերի 16-ը պետք է լինեն մեռելոց հիշատակին նվիրված օրեր եւ լինեն ոչ աշխատանքային:

 

«Մեռելոցներն» այս­պես նշելը Տիգրան Սարգսյանի նորամուծությունն էր: Աոաջին անգամ «մեռելոցը» ոչ աշխատանքային հայտարարվեց 2008 թվականի հունիսի 16-ին: Ու այդ օրվա­նից ոչ ոք չի կարողանում բացատրել դրա իմաստը ոչ հուզական տեսակետից: Հանգուցյալների հիշատակը հարգելու համար ամենեւին էլ պետք չէ կառավարության մակարդակով հատուկ օրեր սահմանել: Իսկ աշխատան­քային օրերը ոչ աշխատանքային դարձնելուց ուղղակիո­րեն տուժում է տնտեսությունը:

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: