Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ոստիկանությունը բացահայտել է 15 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը և հայտնաբերել է նաև սպանվածի դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Շիրակի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 46-ամյա Արմեն Շահբազյանը տարիներ առաջ ծեծելու միջոցով սպանել է մի աղջկա, ում անունը Դիանա է:

 

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Երևան քաղաքի վարչության աշխատակիցները ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Երևան քաղաքի պարեկապահակային ծառայութան գնդի 3-րդ գումարտակի աշխատակիցների հետ քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Ա. Շահբազյանին: Մանրամասները` այստեղ