«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ինչպես ՀՀ մյուս բնակավայրերում, սոցիալական խնդիրը բավականին լուրջ է։ Այստեղ ևս բնակիչները ահազանգում են արտագաղթի մեծ չափերի մասին, իշխանությունները՝ բերում մեղմացնող տվյալներ։

 

Դիլիջանցի մսավաճառներից մեկը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը միայն խոզի միս է վաճառում, քանի որ մի տավարը 100-150 կգ է կշռում, իսկ տավարը մորթելուց հետո այդ ծավալով միսը չի վաճառվում, մնում սևանում է։ Նա մանրամասնել է, որ մարդիկ կամ արտագաղթել են, կամ էլ միս գնելու հնարավորություն չունեն»։