Operativ.am Դժբախտ պատահարի հետևանքով Տեներիֆեում մահացած 11-ամյա ռուս տղային հողին կհանձնեն Ռուսաստանում: Բայց դա չի լինի 2 շաբաթից ավելի շուտ ժամանակահատվածում. այդ ընթացքում կշտկվեն փաստաթղթերի հետ կապված նրբությունները:

 

Վադիմ Լունկինը մահացել է հենց այն օրը, երբ ռուս բժիշկները ԱԻՆ-ի ինքնաթիռով պատրաստվում էին մեկնել Իսպանիա:

 

Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին Իսպանիայի Տեներիֆե քաղաքում: Վադիմն իր մորաքրոջ հետ հանգստանալիս է եղել հյուրանոցում: Երեխան սայթաքել է, գլուխը հարվածել լողավազանին ու խեղդվել:

 

Կատարվածից անմիջապես հետո բժիշկներն ախտորոշել են ուղեղի մահ: Տղային մեկ ամիս շարունակ միացված է եղել արհեստական շնջառական սարք:
Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանից անձնակազմն ինքնաթիռով չի կարողացել գնալ տղայի ետևից, քանի որ անհրաժեշտ է եղել կառավարության և բոլոր նախարարությունների համաձայնությունը:

 

Ողբերգության պահից երեխայի ընտանիքի հետ աշխատել է ՌԴ-ի երեխաների իրավուքների հանձնակատար Պավել Աստախովը:

 

«Ուզում եմ ցավակցություններս հայտնել Վադիմի ընտանիքին,-LifeNews-Ին պատմել է մանկական օմբուդսմենը:- Ցավակցություններին միանում են նաև իմ կոլեգաները, բայց, ցավոք սրտի մեր հնարավորությունները սահմանափակում են: Մենք չենք կառավարում ինքնաթիռները, չնայած այս դեպքում ԱԻՆ-ն անմիջապես արձագանքել է մեր հարցմանը»:

 

Աստախովը պատմել է, որ Վադիմ Լունկինի հետ կատարվածի մասին իմացել է համացանցի միջոցով:

 

«Սեպտեմբերի 3-ին մենք պատրաստել ենք պաշտոնական դիմումը,- ասել է Պավել Աստախովը: Ես հեռագիր եմ ուղարկել բոլոր անհրաժեշտ դատարաններին և պատասխանները ստացվել են անմիջապես: Չնայած Վադիմի դեպքում իրավիճակն իսկապես լուրջ էր. բժիշկները նրա մոտ ախտորոշել են ուղեղի մահ: Այդ դեպքում Իսպանիայում անձին արդեն իսկ համարում են մահացած: Երեխան ապրում էր բացառապես սարքավորումների շնորհիվ:

 

Չնայած ախտորոշմանը՝ մենք պետք է անեինք ամեն ինչ: Կառավարության սեղանին, մեր դիմումը նայելու պահին, ևս 15 դիմում կար: Մենք ստացանք դրական պատասխան և ինքնաթիռն ուր որ է պետք է թռչեր, երբ եկավ գույժը, որ տղան մահացել է: Մենք ուշացանք... ընդամենը մի քանի ժամ»: