Costa Concordia նավի կողաշրջման վայրում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ, տեղեկացնում է rbc.ru-ն՝ Corriere della Sera իտալական պարբերականին հղումով։

Փորձագետները ենթադրում են, որ այդ մնացորդները պատկանում են այն երկու ուղևորներին, որոնց մարմիններն այդպես էլ չէին հայտնաբերվել։ Խոսքը Ռուսսել Ռեբելլոյի և Մարիա Գրացիա Տրեկարիչի մասին է։

Մնացորդները հայտնաբերվել են այսօր առավոտյան։ Մոտ ապագայում դրանք փորձաքննության կենթարկվեն, ինչը թույլ կտա նույնականացնել նրանց։