Երկու քարի արանքում.Եվրամիություն թե՞ Մաքսային միություն. Asekose.am-ի «Բացարձակ Արժեք» հաղորդման ընթացքում Նանե Բագրատունին քաղաքակետ Սուրեն Սուրենյանցի հետ զրուցում է Հայաստանի արտաքին քաղաքականության, ներքաղաքական և քաղաքացիական դրսևորումների մասին:
Նշենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել Սուրեն Սուրենյանցի ձերբակալությունից մեկ օր առաջ:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինվել է կալանքով: Դատարանը որոշում է կայացրել նաև քրեական գործի վարույթը կասեցնելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Նշենք, որ համաձայն Սուրեն Սուրենյանցին առաջադրված մեղադրանքի՝ նա քաղաքացի Հեղինե Սարգսյանին վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանից մաս-մաս ստացել է խոշոր չափի՝ ընդհանուր 530.000 ՀՀ դրամ գումար ու հափշտակել։
Ըստ դատական գործի, Հեղինե Սարգսյանը ցանկանում էր որդուն՝ Ռաֆիկ Սարգսյանին ընդունել տալ Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր։
Ինքը' Սուրեն Սուրենյանցը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ, ըստ էության քրեական գործ գոյություն չունի, և բացատրել է գործի էությունն ու ասել. «Ես իրավաքաղաքացիական հարաբերություներով պարտք եմ եղել Հեղինե Սարգսյանին և մարել եմ պարտքը։ Նա բողոք չունի։ Ես գումարը խոստացած օրից ուշացրել եմ, դրա համար է Հեղինե Սարգսյանը դիմել Աշտարակի ոստիկանություն, որտեղից նրան ուղարկել են Էրեբունու քննչական, որտեղից էլ կանչել են մարդկանց, ասել են՝ փող բերեք՝ գործը փակենք։ Եթե գործը փակված է, ինչու պետք է մաղարիչ արվի։ Նույնիսկ Հեղինե Սարգսյանն ինձ այսօր առավոտյան զանգել ու ասում է ՝ կարող է ինձ նստացնեն։ Ես շատ վաղուց եմ գումարը տիկին Հեղինեին վերադարձրել, ավելին ասեմ՝ ունենք կնքված փաստաթուղթ, որ պարտք - պահանջ չկա։Սա իրավաքաղաքացիական հարաբերություն է։ Ես չեմ հասկանում՝ ինչ պետք է քննի դատարանը, երբ որ պարտքը մարված է»։

Մանրամասներն` տեսանյությում: