Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Սիրիայում պատերազմական իրավիճակը համեմատել է 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության հետ. գրում է The Sunday Morning Herald-ը: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի իր ելույթում Մուալեմը նաև հայտարարել է, որ «ավելի քան 83 երկրների ահաբեկիչներ սպանում են մեր բանակն ու մեր ժողովրդին»:

 

«Սիրիայում չկա քաղաքացիական պատերազմ: Սա պատերազմ է ահաբեկչության դեմ, որը չի ճանաչում ոչ մի արժեք' ո’չ արդարություն, ո’չ էլ հավասարություն, այլ արհամարհում է ցանկացած իրավունք և օրենք»,-ասել է Մուալեմը:

 

ԱՄՆ-ի ներկայացուցիչներն իրեն հերթին նման համեմատությունն անվանել են «վիրավորական և կեղծ»: