Ժնևում աճուրդի կհանվի աշխարհի ամենամեծ նարնջագույն ադամանդը: Թանկարժեք քարը կշռում է 15 կարատ: Մասնագետներն այն գնահատում են մոտ 20 մլն դոլար:

Նարնջագույն ադամանդները համարվում են ամենահազվագյուտներից, այդ պատճառով դրանց արժեքը մի քանի անգամ գերազանցում է սովորական անգույն քարերի շուկայական գինը:

Աճուրդը կանցկացվի նոյեմբերի սկզբին, Christie’s աճուրդի տան կողմից: