Երևանի քաղաքապետարանի դիմաց շարունակվում են բողոքի ակցիաները քաղաքապետարանում ընթացող ավագանու նիստին զուգահեռ: Ինչպես տեղեկացնում է ԳԱԼԱ-ն, «Վճարում ենք հարյուր դրամ» ակցիայի մասնակիցները փորձել են մասնակցել ավագանու նիստին, որը փակ էր, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրանց ներս մտնել, տեղի է ունեցել բախում ոստիկանների և ակտիվիստերի միջև, որի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներ Վահագն Մինասյանին և Դվին Իսանյանսին:

 

Միաժամանակ բողոքի ակցիա են կազմակերպել նաև Ամիրյան 24 շենքի բնակիչները: Նշենք, որ շենքի բակում կատարվում է ապօրինի շինարարություն, երեք տարի շարունակ բնակիչների բարձրացրած դժգոհությունները անտեսվել են, իսկ այսօր նրանց թույլ չեն տվել ներկա գտնվել և իրենց հարցը բարձրացնել ավագանու նիստի ժամանակ: