Նոյեմբերի 18-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, մարզպետարանի լրատվական բաժնի տարածած հաղորդագրությունը մասամբ ներկայացնում ենք.

 

ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը տեղեկացրեց, որ Մարգահովիտ համայքնում նոյեմբերի 17-ին անցկացված համայնքի ղեկավարի ընտրությունները կայացել են: Համայնքի ղեկավար է վերընտրվել գործող գյուղապետ Սամվել Անանյանը: Ա.Նալբանդյանը շնորհավորեց Ս. Անանյանին վերընտրվելու կապակցությամբ:

 

Դ. Մանուչարյանը ներկայացրեց նաև նույն օրը Մարց համայքնում տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ մի խումբ բնապահպան-ակտիվիստներ շուրջ 40 րոպե փակ են պահել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը: Բնապահպաններն այս կերպ իրենց դժգոհությունն են արտահայտել Մարց գետի վրա ՀԷԿ-երի կառուցման առնչությամբ:

 

Ա. Նալբանդյանը նշեց, որ բնապահապանական խնդիրները մշտապես մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում են: Նա հանձնարարեց մարզպետարան հրավիրել ՀԷԿ-ը կառուցող ընկերության ղեկավարին և Մարցի գյուղապետին՝ խնդիրներին ավելի առարկայական ծանոթանալու և լուծում տալու նպատակով:

 

Քննարկվեցին նաև այլ հարցեր: