Panorama.am-ը գրում է. 2014-2018 թվականին Ռուսաստանը Հայաստանին գազ կմատակարարի 1000խմ-ն' մոտ 189 ԱՄՆ դոլար սակագնով: Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

ՌԴ նախագահի խոսքով՝ Հայաստանի համար մի շարք արտոնություններ Ռուսաստանը միակողմանի կսահմանի մինչև Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելը:

Մասնավորապես, Հայաստանը կարող է Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերել ՌԴ ներքին սակագներով, իսկ նավթի և նավթամթերքների համար Ռուսաստանը կհանի օրենքով նախատեսված արտահանման 30% մաքսատուրքը:
ՌԴ նախագահի խոսքով, սրա արդյունքում Ռուսաստանի բյուջեն բավականաչափ գումարից կզրկվի, սակայն իրենք պատրաստ են նման արտոնություններ սահմանել:

Նշենք, որ այսօր Վլադիմիր Պուտինի պետական այցի ընթացքում Հայաստանի էներգետիկայի նախարարությունն ու ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ստորագրեցին մի շարք փաստաթղթեր, որոնցով կարգավորվում են Հայաստանին ռուսական գազի մատակարարման ծավալների ու սակագնի խնդիրները:

 

Մանրամասներն` այստեղ: