Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

 

Քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ ԱԺ նախագահը ձկնաբուծության բիզնեսի ոլորտում մենաշնորհ ունի, ինչին ի պատասխան' ԱԺ նախագահը նշեց, որ իր համար ևս մեկ պատվիրատու է ի հայտ եկել իր դեմ մամուլով լուրեր տարածող:

 

Զարուհի Փոստանջյանի պատասխանը ևս չուշացավ. «Անկախ նրանից՝ ինչպես պետք է քվեարկեք, Դուք նույնիսկ հնարավորություն չունեք խղճի ներքո քվեարկել, հնարավորություն չունեք Ձեր կամքն զատորեն արտահայտել. սա բնական է, որովհետև Դուք ենթակա անձ եք: Դուք չեք կարող կառավարության ներկայացրած նախագծին դեմ քվեարկել, իհարկե, չեք կարող, բայց փորձել եք արտահայտել Ձեր դիրքորոշումը, որովհետև Ձեր շահերից բխող գործընթաց է տեղի ունենում, որին դուք չէիք կարող: Դուք այն մարդը չեք, որ կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել»,-ասաց նա։

 

Մանրամասները' A1+-ի տեսանյութերում.