Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ հունվարի 7-ից 11-ը մեր տարածաշրջանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Հարավ-արևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի մինչև 1-5 մետրի: Համաձայն ուսումնասիրությունների՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Երևանում հունվարի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: