ՀՀ-ում առկաներքաղաքական իրավիճակը ձևավորվել է դեռևս 92-93 թթ., երբ սկսվեց իշխանության և տնտեսության սերտաճման գործընթացը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին:

Նա հիշեցրեց, թե 1995-96 թթ. ինչպես ձևավորվեց ընտրությունները կեղծելու ինստիտուտը:Այնուհետև քաղաքական ուժերը իրենց տեղը զիջեցին կեղծարարության գործում ավելի արհեստավարժ ուժերի, որոնք ժամանակի ընթացքում ավելի բյուրաղացան և վերածվեցին այսօրվա իշխանության:Դանիելյանի խոսքով' այս ամենի արդյունքում ՀՀՇ-ն հենց ինքըդուրս մնաց:

«Այսինքն՝ մենք դեռ այն ժամանակ ստացանք այն, ինչ ունենք այսօր: Քիչ ժողովուրդներ կլինեն, որ 2008թ. կկանգնեն,կկռվեն, կհաղթեն ոստիկանությանը, զորքին և հաղթած կգնան տուն, իսկ քաղաքական ուժերը կպարտվեն: Իրենց ընդդիմություն համարողները պետք է հասարակության մի քանի հարցերի պատասխանեն»,- մեկնաբանեց բանախոսը: Մինչդեռ եթեհասարակությունը իրեն անհանգստացնող հարցերի պատասխանը չի ստանում, բնականաբար' պետք է պասիվ լինի:

Ս. Դանիելյանի համոզմամբ'եթե ընդդիմությունը սահամարում է հակասահմանադրական իշխանություն, ապա սահմանադրական ճանապարհով նրանց անհնար է հեռացնել: Ուստի ուժային ճանապարհով պետք է վերականգնել Սահմանադրությունը:

«Նման իրավիճակում տրամաբանող հասարակությունը պետք է արհամարհի ընտրությունները, որովհետև այս ընտրություններն իրենց չեն վերաբերում, ընտրություններ, որպես այդպիսին, չկան: Եթե այս ընտրություններն արհամարհվեն, բոյկոտվեն, իշխանությունը ծանրագույն հարցի առաջ կկանգնի.այնուամենայնիվ' գործող իշխանությունը ձևավորվում է ընտրության կեղծման ինստիտուտի շնորհիվ: Երբ հասարակությունը սկսի արհամարհել ընտրությունները, համակարգը կսկսի փլուզվել: Ինքնափլուզման օրինակներն արդեն առկա են'մարդիկ չեն գնում դատարան, և մեր երկրում սկսվում էձևավորվել «սամասուդի» ինստիտուտը»,- ամփոփեց Ստեփան Դանիելյանը: