Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Սիրիայի հյուսիում գտնվող հայաբնակ Քեսաբ քաղաքում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկումներ իրականացանելու կոչով: «Արդեն մի քանի օր է' միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ուղղված է Սիրիայի հյուսիսում' Թուրքիայի հետ սահմանին գտնվող Քեսաբում տիրող իրավիճակին:

 

Ստացվող տեղեկությունների համաձայն' Քեսաբի շրջանում, որտեղ հարյուրավոր տարիներ' դեռևս Կիլիկիան Հայաստանի թագավորության գոյության ժամանակներից, խիտ բնակեցված են հայերը, ենթարկվել է «Ալ Քաիդա»-ի «Ջաբհատ ան-Նուսրա» և «Ահրար աշ–Շամ» ծայրահեղական խմբավորումների մի քանի հազար գրոհայինների գազանաբար հարձակմանը: Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ պատմական հայկական անկլավում, որի նկատմամբ հարձակում է գործել մարդասպանների միջազգային բանդան, չեն եղել ռազմական օբյեկտներ: Ջիհադիստների հարձակումներից փրկված և իրենց տները ստիպված լքած 700 ընտանիքների միակ մեղավորությունը կայանում է նրանում, որ նրանք հավատարիմ են Սիրիայի կառավարությանը: Ներկա դրությամբ այդ մարդիկ ապաստան են գտել իրենց բարեկանների մոտ և Լաթաքիայի քրիստոնեական եկեղեցիներում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

 

Միաժամանակ' անդրադառնալով Youtube-ում հայտնված տեսագրությանը' ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ անգամ եթե այն, ինչպես վստահեցնում են մի քանի աղբյուրներ, չի ներկայացնում Քեսաբի հայերի սպանությունները, այլ ներկայացնում է զիված խմբավորումների կողմից սիրիական բանակի զինվորների անողոք ջարդերը, ապա դրանից տվյալ հանցագործությունը չի դառնում պակաս հրեշավոր:

 

«Մենք խստորեն դատապարտում ենք Սիրիայում ծայրահեղականների վայրագությունները: Գտնում ենք, որ Լոխ-Էռնում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում առաջնային խնդիր է' հասնել Սիրիայի կառավարության և ընդդիմության ջանքերի համախմբմանը' նպատակ ունենալով սիրիական հողում ոչնչացնել ահաբեկիչներին, քանի որ ընթացիկ իրավիճակում ծայրահեղականների վտարումը հատուկ կարևորություն ունի: Այդ ուղղությամբ գործնական քայլերը հետաձգելու ցանկացած «արդարացում», առավելևս ահաբեկիչների հանցագործությունների արդարացման փորձերն անընդունելի են: Անհրաժեշտ է գործել անհապաղ:

 

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է քննարկի Քեսաբի իրավիճակը և այդ իրադարձություններին տա սկզբունքային գնահատական»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն: