Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է.
«Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը։ Մարդիկ պիտի իմանան դրանց անունները և ամոթանք տան, հարևաններն ու բարեկամները պիտի չշփվեն դրանց հետ, կանայք ու երեխաները ամաչեն ընտանիքի այդպիսի հայր ունենալու համար։
Կարմիր բերետավոր լինելը պիտի մարդկանց համար դառնա անպատվաբեր, քանի որ դրանք ոչ թե պետության շահի, այլ Նիկոլի ու նրա մանկլավիկների մարմնի տարբեր մասերի համար են ծառայում։
Ծնունդով Ջիլ գյուղից Հայկազիկ Ջոմարդյանից հետո հաջորդ տեղեկությունը համակարգից փոխանցել են ոմն Պետիկ Քյուրդյանի մասին, որը վերջին օրերին ակտիվորեն ներգրավված է բողոքի ակցիաների մասնակիցներին բռնությամբ բերման ենթարկելու գործում։
Քաղաքացիական հագուստով բավական նորմալ մարդու տպավորություն է թողնում, բայց արի ու տես, որ կարմիր բերետով վերածվում է անհոգի գազանի, որը ամսական 220.000 դրամ աշխատավարձի ու ամեն կանչի համար 40.000 դրամ պարգևավճարի համար պատրաստ է ամեն տեսակի գազանության։
Ֆեյսբուքյան էջն էլ կա, բայց առայժմ չեմ հրապարակի։ Ընտանիքի մասին տվյալներ կան, չեմ ուզենա հանրայնացնել»: