ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից, այս մասին հայտարարել է բժիշկ Գևորգ Թամամյանը, ով ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

 
 

«Քիչ առաջ բժիշկ Դանիելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Իմ պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում»,- Facebook-ում գրել է Թամամյանը՝ նշելով, որ պատճառների մասին կխոսի քիչ ուշ։

 

«Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանիելյանի աշակերտը, եւ չեմ հանդուրժելու որեւէ անարդարություն, առավել եւս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։

 

Քիչ մնաց, պինդ կացեք»,- նշել է բժիշկ Թամամյանը։