Aroxj.am-ը գրում է. Վերլուծելով 25 հետազոտությունների տվյալներ, գիտնականներին հաջողվել է պարզել, թե որոնք են քաղցկեղի գլխավոր նախանշանները: Ուսումնասիրությունը թույլ է տվել պարզել ամենանպաստավոր ու վտանգավոր տարիքը, որի ժամանակ առավել հաճախ է ախտորոշվում քաղցկեղը:

 


Մինչև 55 տարեկան մարդկանց շրջանում կարելի է կանխորոշել քաղցկեղ երկու դեպքում' կանանց մոտ կրծքի շրջանում կոշտություն զգալու դեպքում, տղամարդկանց մոտ շագանակագեղձի հետազոտման բացասական պատասխանի դեպքում: 55 տարեկանից հետո հաճախ հանդիպող խնդիրներից մեկը սնունդը կուլ տալու դժվարությունն է, որը կարող է լինել կոկորդի քաղցկեղի նախանշան, իսկ 60-ից հետո մեզի մեջ արյան առկայությունը:
8 գլխավոր նախանշանները'

 


Անեմիա

 


Մեզի մեջ արյան առկայություն

 


Արյամբ ուղեկցվող հազ

 


Դժվարություններ սնունդը կուլ տալու ժամանակ

 


Կրծքի շրջանում շոշափելի կոշտություն

 


Արյունահոսություն դաշտանադադարի ժամանակ

 


Շագանակագեղձի հետ կապված ցանկացած բարդություն

 


Թութք /արյունը հետանցքի շրջանից

 


Այս ախտանիշներից որևէ մեկի առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի հնարավոր բարդությունները կանխելու համար: