Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 21-23-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա' մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին:

 

Նիստում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը:

 

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: