Մոսկվայում «Սպարտակի» երկրպագուհիների շրջանում ընտրվել է «Միսս Սպարտակը»:

Հինգ մասնակիցների մեջ ժյուրին հաղթող է ճանաչել Վլադիսլավա Չուրիլկինան: Նշենք, որ ժյուրիի կազմում եղել է նաև մոսկովյան թիմի ֆուտբոլիստ Արտյոմ Տիմոֆեևը: Մրցանակը գեղեցկուհուն հանձնել է օլիմպիական չեմպիոն Նիկիտա Կրյուկովը, տեղեկացնում է sport-express-ը:

Միջոցառման ժամանակ գեղեցկուհիները պատասխանել են իրենց սիրելի թիմի վերաբերյալ տարբեր հարցերի: Իսկ այն հարցին, թե ով է իր սիրելի ֆուտբոլիստը, հաղթող գեղեցկուհին պատասխանել է' Անդրեյ Դիկանը: Այս մասին տեղեկացնում է sovsport-ը:

Տեսանյութը` այստեղ