Ուկրաինական զորքերը երկրի հարավ-արևելքում գտնվող Կրամատորսկ քաղաքում կրակ են բացել Russia Today հեռուստաընկերության նկարահանող խմբի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է հեռուստաընկերության պաշտոնական կայքը:

 

RT Ruptly տեսանորությունների գործակալության նկարահանող խմբին տեղափոխող ավտոմեքենայի ուղղությամբ կրակ է բացվել ուկրաինական երկու զրահամեքենաների կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես թվիթերյան իր էջի միջոցով փոխանցել է գործակալության աշխատակիցը' նկարահանող խմբից ոչ ոք չի տուժել:

 

Ավելի վաղ Մարիուպոլում վիրավորվել էր Russia Today RUPTLY գործակալության օպերատոր Ֆյոդր Զավալեյկովը: Ծանր մարմնական վնասվածքներով նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ ենթարկվել էր վիրահատության: