Գոռավան համայնքում հունիսի 6-ին գայլերը հոշոտել են 10 ոչխար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքապետ Արսեն Բազիկյանը, մնացյալ յոթ ոչխարների համար հրավիրվել է անասնաբույժ, ով օրը երեք անգամ այցելում, պահում նրանց հսկողության ներքո:

 

Գայլերի ոհմակի գրոհումը գյուղի կենտրոնական մասում մակաղած մանր կճղակավորների վրա այն պատճառով է, որ երաշտի պատճառով սարերում պակասել է որսը, նրանք կեր են որոնել առաջին իսկ պատահած գյուղում: